Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը 5 բռնցքամարտիկներով կմասնակցի Եվրոպայի գավաթի խաղարկությանը

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը 5 բռնցքամարտիկներով կմասնակցի Եվրոպայի գավաթի խաղարկությանը

PanARMENIAN.Net - Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 18-ին մեկնելու է Խարկով, որտեղ հոկտեմբերի 21-24-ը մասնակցելու է Եվրոպայի գավաթի խաղարկությանը:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը նշել է, որ հոկտեմբերի 3-17-ը հավաքականն Աբովյանում անցկացրել է համատեղ հավաքներ Մարոկկոյի հավաքականի հետ:

Եվրոպայի գավաթի խաղարկությունում հանդես են գալու 2008-իԵվրոպայի չեմպիոն Հովհաննես Դանիելյանը (48 ք/կ), Դերենիկ Գիժլարյանը (52 ք/կ), Վոլոդյա Հայրապետյանը (64 ք/կ), Անդրանիկ Հակոբյանը (75 ք/կ) և Արթուր Խաչատրյանը (81 ք/կ):

Հավաքականը Երևան կվերադառնա հոկտեմբերի 26-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---