Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին ընդունել է Լիբանանում ՀՀ դեսպանին

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին ընդունել է Լիբանանում ՀՀ դեսպանին

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 16-ին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպում է ունեցել Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ: Քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող խնդիրներ: Երկուստեք կարևորվել է բարձր մակարդակի փոխայցելությունների, առևտրատնտեսական հարաբերությունների խորացման և ընդլայնման, իրավապայմանագրային դաշտի թարմացման, գործարար համաժողովների անցկացման անհրաժեշտությունը:

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկել վարչապետ Հարիրիի Հայաստան կատարելիք հնարավոր այցի նոր ժամկետները: Դեսպան Քոչարյանը վարչապետ Հարիրիին փոխանցել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---