Տորբյերն Յագլանդ. Ժողովրդավարությունը չի կարող հաստատվել մի գիշերվա մեջ

Տորբյերն Յագլանդ. Ժողովրդավարությունը չի կարող հաստատվել մի գիշերվա մեջ

PanARMENIAN.Net - Ժողովրդավարական արժեքների տարածումը երկար գործընթաց է: Ժողովրդավարությունը չի կարող հաստատվել մի գիշերվա մեջ: Հայաստանը գտնվում է ժողովրդավարացման գործընթացում, և Եվրոպայի խորհուրդն աջակցում է Երևանին այդ գործընթացքում: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում ԵԽ «Հանուն ժողովրդավարության ապագայի » համաժողովի ժամանակ հայտարարել է ԵԽ գլխավոր քարտուղար Տորբյերն Յագլանդը: «ԵԽ-ն կօգնի Հայաստանին առաջ գնալ այդ ճանապարհով: Թեև այդ գործըթնացը դանդաղ է ընթանում, բայց լավ է, որ այն շարունակվում է, այլ ոչ թե դոփում տեղում»,- ասել է նա:

Պատասխանելով լրագրողների հարցին 2008-ի մարտի դեպքերի հետաքննության վերաբերյալ` Յագլանդն ասել է, որ ԵԽ-ում հետևում են մարտյան դեպքերի հետաքննության հետ կապված գործընթացներին և քննարկում են այդ հարցերը հայկական ղեկավարության հետ հանդիպման ընթացքում:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---