Երևանում բացվել է «Էրիքսոն» ընկերության գրասենյակը

Երևանում բացվել է «Էրիքսոն» ընկերության գրասենյակը

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հոկտեմբերի 21-ին մասնակցել է Երևանում «Էրիքսոն» ընկերության գրասենյակի բացման հանդիսավոր արարողությանը, որին ներկա էր նաև «Էրիքսոն» ընկերության Հյուսիսային Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ռոբերտ Պուշկարիչը:

«Էրիքսոն» ընկերությունն իր վստահությունը վաստակել է երկարաժամկետ գործունեության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում արձանագրած հաջողությունների շնորհիվ։ ՀՀ կառավարության համար տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն առաջնահերթություն է, և ՏՏ շուկայում ընկերության ակտիվ գործունեությունը նպաստելու է մեր ծրագրի իրականացմանը։ Մենք շահագրգռված ենք, որ «Էրիքսոն»-ն ավելացնի իր գործունեությունը մեր շուկայում` խթանելով մրցակցությունը ու բերելով բիզնես միջավայրում նոր վարվելաձև և նոր ստանդարտներ։ Գրասենյակի բացումը նշանակում է, որ «Էրիքսոն»-ը Հայաստանում ունի երկարաժամկետ ծրագրեր, և նրա հաճախորդները կկարողանան ստանալ նոր տիպի որակյալ ծառայություններ»,- ողջույնի խոսքում ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարն ընդգծել է ուսանողական միջավայրում գրասենյակի բացման կարևորությունը, ինչը կնպաստի կրթական բարեփոխումների իրականացմանը ու կրթական համակարգի, գիտության և իրական հատվածի միջև կապի ապահովմանը։

Անդրադառնալով ՏՏ ոլորտում իրականացվող մալուխային կապի լայնաշերտ ցանցի ստեղծման ծրագրին` Տիգրան Սարգսյանը նշել է, որ այդ ծրագրի իրականացումը մի կողմից խթանելու է մրցակցությունը, մյուս կողմից` ստեղծելու է այնպիսի միջավայր, որը հնարավորություն կտա միասնական ոլորտային ցանցով միմյանց կապել կրթական հաստատությունները, դպրոցները, համալսարանները, պետական կառավարման մարմինները և ավելի էժան ու որակյալ ծառայություններ մատուցել ՀՀ բոլոր համայնքներին։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---