«ԱրմենՏել» ընկերությունը կընդլայնի «Շարժական գրասենյակ» ծրագրի աշխարհագրությունը

«ԱրմենՏել» ընկերությունը կընդլայնի «Շարժական գրասենյակ» ծրագրի աշխարհագրությունը

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «Շարժական գրասենյակ» ծրագրի աշխարհագրության ընդլայման մասին: Սկսած սույն թվականի հոկտեմբերի 26-ից բացի Սյունիքի, Գեղարքունիքի, Արմավիրի, Լոռվա և Արագածոտնի շրջաններից, ծրագիրը կիրականացվի նաև Կոտայքի և Շիրակի մարզերում:

«Շարժական գրասենյակ»-ը տրամադրում է ընկերության կողմից մատուցվող բազմաթիվ ծառայություններ. բաժանորդները կարող են վճարել ամրակցված և բջջային հեռախոսակապի, ինչպես նաև ինտերնետ կապի ծառայությունների համար, վերալիցքավորել հաշիվը, ձեռք բերել SIM-քարտեր, հեռախոսներ, միանալ ընկերության կողմից առաջարկվող ծառայություններին, ստանալ հաշվի վերծանում և այլն:

«ԱրմենՏել» ընկերությունը, հանդիսանալով խոշորագույն միասնական օպերատոր, մատուցում է կապի ծառայությունների ամենալայն շրջանակն ողջ երկրում: Մենք հետագայում մտադիր ենք էլ ավելի ընդլայնել «Շարժական գրասենյակ» ծրագրի աշխարհագրությունը` դարձնելով ընկերության կողմից մատուցվող ծառայություններն ավելի հասանելի և հարմարավետ»,- նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը:

Նշենք, որ «գրասենյակ անիվների վրա» ծրագիրը մեկնարկել է սույն թվականի մայիսի 31-ին: Հեռավոր վայրերի բնակչությունը նախապես կտեղեկացվի իրենց գյուղում շարժական գրասենյակի աշխատանքային օրերի և ժամերի վերաբերյալ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---