ՀԱՅԱՍՏԱՆԻՆ 800 ՄԼՆ. ԴՈԼԱՐ ԵՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԷԿ-Ի ՓԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - . Հայաստանի ԱԷԿ-ի փակման համար եվրոպական հանրությունը Հայաստանին առաջարկել է 800 մլն. դոլար: Այս մասին հայտարարեց ՀԱԷԿ-ի տնօրեն Սուրեն Ազատյանը: Նրա խոսքերով` առաջարկված պայմաններին համաձայնվելը անընդունելի է:Ազատյանը պնդում է, որ ԱԷԿ-ի փակումը սպառնում է շատ ավելի մեծ վտանգով, քան նրա շահագործումը: 1995 թվականին ատոմակայանի վերագործարկման օրվանից մինչ օրս չի գրանցվել ոչ մի վթարային իրադրություն: Բացի այդ պետք է ի նկատի ունենալ, որ ԱԷԿ-ը կայունացնող դեր է խաղում էներգետիկայի ոլորտում: Ապահովելով Հայաստանի պահանջարկի կեսից ավելին` կայանը` արտադրվող էլեկտրաէներգիայի բավականին ցածր սակագների հաշվին թույլ է տալիս պահել սակացուցակները սպառողի համար ընդունելի մակարդակի վրա:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---