Ղարաբաղի վերաբերյալ «Ճանապարհային քարտեզի» մասին գաղափարը լայն տարածում է ստանում24 հոկտեմբերի 2010 - 18:32 AMT PanARMENIAN.Net - Վերջին ժամանակները նկատվում է աստիճանական անկում ղարաբաղյան հակամարտության լուծման բանակցային գործընթացում: Այդ մասին հայտարարել է բրիտանական «LINKS» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Դենիս Սամութը: «Որոշակի հիասթափություն կա ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում և միջազգային հանրության մեջ` կապված նրա հետ, որ վերջին երկու տարիներին լուրջ առաջընթաց չի գրանցվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Կարծիք է առաջացել, որ բանակցային գործընթացն արգելափակվել է: Հնարավոր է, դրա պատճառը դարձել են հենց ԵԱՀԿ ՄԽ համանախագահները: Իմ կարծիքով, եկել է բանակցություններն ակտիվացնելու ժամանակը»,- ասել է Սամութը Նա դրական է գնահատել հոկտեմբերի 27-ին նախատեսված Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը: Նա նաև նշել է, որ վերջին 2 տարիներին այս ձևաչափով հանդիպումները զգալի արդյունք չեն տվել: «Հակամարտությունը լուծելու համար պետք է «ճանապարհային քարտեզ», այլ ոչ թե հերթական հռչակագիր: Ես համարում եմ, որ բանակցությունների հաջորդ փուլին անցնելու համար հիմք կա, որը ենթադրում է «ճանապարհային քարտեզի» ստեղծում: Համակարտության մեջ ընդգրկված և նրա հետևանքով տառապող մարդիկ ցանկանում են որոշակի փոփոխություններ տեսնել գործընթացում»,- ասել է Դենիս Սամութը, հաղորդում է ԱՊԱ-ն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |