2010-2011 ուսումնական տարում ԵՊՀ-ում կմեկնարկի«Վիզուալ հաշվարկ» մագիստրոսական ծրագիրը25 հոկտեմբերի 2010 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 25-ին ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում տեղի ունեվցավ Երևանի պետական և Ռոստոկի համալսարանների «Վիզուալ հաշվարկ» համատեղ մագիստրոսական ծրագրի պաշտոնական բացումը: «Վիզուալ հաշվարկ» մագիստրոսական ծրագիրը ԵՊՀ-ում կմեկնարկի 2010-2011 ուսումնական տարում: Նախագծի շրջանակում նախատեսվում է 2011-2012 և 2012-2013 ուս. տարիներում այլ մագիստրոսական ծրագրերի ներդրում ԵՊՀ-ում: «Վիզուալ հաշվարկ» մագիստրոսական ծրագրին կարող են մասնակցել ինչպես ԵՊՀ, այնպես էլ այլ բուհերի բնագիտական ֆակուլտետների շրջանավարտները` այդ թվում նաև արտերկրից: Ինչպես հայտնում է ԵՊՀ հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունը, դեռևս 2009 թվականին Գերմանական ակադեմիական փոխանակման գործակալությունը /DAAD/ հաստատեց համատեղ մագիստրոսական ծրագրերի նախագիծ` ներկայացված ԵՊՀ և Ռոստոկի համալսարանի /ՌՀ/ կողմից: Համաձայն այս նախագծի` ուսանողները 3 կիսամյակ սովորելու են ԵՊՀ-ում և մեկ կիսամյակ ՌՀ-ում, որտեղ և պաշտպանելու են մագիստրոսական թեզ: Դասավանդումը կազմակերպվելու է ՌՀ և ԵՊՀ դասախոսների կողմից, ընդ որում` ՌՀ դասախոսների կողմից ուսուցումը կլինի հեռահար եղանակով` ԵՊՀ դասախոսների օժանդակությամբ: Ուսումնառության արդյունքում ուսանողները կստանան ինչպես ԵՊՀ , այնպես էլ ՌՀ մագիստրոսի աստիճան, ինչը չունի նախադեպ Հայաստանում: Վիզուալ հաշվարկը ինֆորմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների մի նոր ուղղություն է, որը հենվում է հետևյալ բնագավառների վրա` մեքենայական գրաֆիկա, մեքենայական տեսողություն և պատկերների մշակում: ԵՊՀ կողմից նախագծի համակարգողն է ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնը /գիտական ղեկավար` ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սամվել Շուքուրյան/: Ծրագիրը իրականացվելու է տեղեկատվական համակարգերի ամբիոնի կողմից: ՌՀ-ի կողմից նախագծի համակարգողն է ՌՀ-ի ինֆորմատիկայի և էլեկտրոտեխնիկայի ֆակուլտետը /դեկան` ճարտարագիտության դոկտոր, պրոֆեսոր Ջամշիդ Թավանգարիան/: «Վիզուալ հաշվարկ» մագիստրոսական ծրագրի պատասխանատուն է ճարտարագիտության դոկտոր, պրոֆեսոր Օլիվեր Շտադտը: Միջոցառմանը հրավիրված են ՀՀ արտաքին գործերի, էկոնոմիկայի, կրթության և գիտության, մշակույթի, սփյուռքի, ինչպես նաև սպորտի և երիտասարդության նախարարները և փոխնախարարները: Հրավիրված են նաև ԳԱԱ, Գիտության պետական կոմիտեի, Գեղարվեստի ազգային ակադեմիայի ներկայացուցիչներ, ինչպես նաև մի շարք դեսպաններ և փոխդեսպաններ: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |