Լևոն Արոնյանը և Լիլիթ Գալոյանը Եվրոպայի ակումբային առաջնությունում անհատական արդյունքներով նվաճել են ոսկե մեդալներ

Լևոն Արոնյանը և Լիլիթ Գալոյանը Եվրոպայի ակումբային առաջնությունում անհատական արդյունքներով նվաճել են ոսկե մեդալներ

PanARMENIAN.Net - Շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությունում, որն ընթանում էր Պլովդիվում, «Միկա» կանանց ակումբը 18 միավորով զբաղեցրել է 3-րդ տեղը:

Թիմի շախմատիստուհի Լիլիթ Գալոյանն անհատական արդյունքներով արժանացել է ոսկե մեդալի, նա 4 պարտիաներն ավարտել է իր օգտին, երկուսում ոչ ոքի է խաղացել, մեկում`պարտվել: Լիլիթ Մկրտչյանը և Արիկա Դրոնավալին իրենց խաղատախտակներում երկրորդ են և ստացել են արծաթե մեդալներ:

«Միկա» տղամարդկանց ակումբում Լևոն Արոնյանն առաջին խաղատախտակի վրա ցույց է տվել լավագույն արդյունքը` երեք պարտիաներում հաղթանակ տարել, երեքում ոչ ոքի խաղացել: Զավեն Անդրիասյանը նվաճել է բրոնզե մեդալ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---