ՀՅԴ-ն առաջարկում է, որպեսզի Հայաստանը ԼՂՀ հետ ռազմավարական դաշինք կնքի

ՀՅԴ-ն առաջարկում է, որպեսզի Հայաստանը ԼՂՀ հետ ռազմավարական դաշինք կնքի

PanARMENIAN.Net - «Մենք նախաձեռնեցինք բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի «Ժառանգություն» կուսակցության «ԼՂՀ անկախության ճանաչման մասին» օրինագիծն արտահերթ կարգով չքննարկվի ՀՀ ԱԺ քառօրյա նիստում: Մենք «Ժառանգությանն» ու իշխանություններին առաջարկեցինք պարզապես ներառել այս հարցը խորհրդարանի մեծ օրակարգում, սակայն կոալիցիան չհամաձայնեց»,- այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ՀՅ Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Նրա կարծիքով, այդ օրինագծի վերաբերյալ քվեարկությունը չպետք է կայանա, քանի որ այն առիթ կդառնա շատ մեծ շահարկումների համար: «Ճիշտ կլիներ, եթե «Ժառանգությունը» չառաջադրեր այդ օրինագիծը, քանի որ լավ գիտի, որ քաղաքական մեծամասնությունը դեմ է քվեարկելու»,- նշել է Ռուստամյանը` ավելացնելով, որ մյուս կողմից կոալիցիան սխալվում է, եթե գտնում է, որ այդ քվեարկության համար պատասխանատվությունը միայն ընդդիմության ուսերին է ընկած: Ինչպես նկատել է Ռուստամյանը, միջազգային հանրությանը հետաքրքիր է միայն այն փաստը, որ Հայաստանը քվեարկության արդյունքում հրաժարվելու է ճանաչել ԼՂՀ անկախությունը:

«Հայաստանը պետք է այնպես անի, որպեսզի միջազգային հանրությունը մեր երկիրը ճանաչի միայն որպես բանակցություններում ԼՂՀ անվտանգության երաշխավոր: Ելնելով դրանից` մենք առաջարկում ենք, որպեսզի Հայաստանը ԼՂՀ-ի հետ ռազմավարական դաշինք կնքի»,- ասել է նա: Այդ համատեքստում Ռուստամյանն առանձնակի կարևորել է այն, որ ներկա պահին Հայաստանի կառավարության կողմից խորհրդարան է ներկայացվել միջազգային պայմանագրերի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով առաջարկվում է, որ երկիրը կարող է պայմանագրեր կնքել այն երկրների հետ, որոնք միջազգային հանրության կողմից ճանաչված չեն: Նա հաղորդել է, որ այդ օրինագիծը դրական եզրակացություն է ստացել ՀՀ ԱԺ պրոֆիլային հանձնաժողովից և մոտ ժամանակներս կարող է քննարկման ներկայացվել քառօրյա նիստի ընթացքում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---