Իրանում ՀՀ դեսպանատունը մտադիր է ստիպել ադրբեջանական պատվիրակությանը ներողություն խնդրել Թեհրանի փառատոնում կազմակերպած դեբոշի համար

PanARMENIAN.Net - Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանն այսօր այցելել է հայկական տաղավար, որտեղ հանդիպել է մամուլի և լրատվական գործակալությունների 17-րդ միջազգային փառատոնի կազմակերպիչների հետ: Հայ դիվանագետը հայկական կողմի մտահոգությունն ու բողոքն է հայտնել ադրբեջանական պատվիրակության արարքի առաչությամբ: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Թեհրանից, ներկայումս դեսպանատունը մտադիր է ստիպել ադրբեջանական պատվիրակությանը ներողություն խնդրել կազմակերպած դեբոշի համար: Միանգամայն հավանական է, որ «Մենք ենք՝ մեր սարերը» հուշարձանի լուսանկարը կրկին փակցվի մյուս նոյւթերի կողքին:

Հոկտեմբերի 25-ին ցուցահանդեսի բացման ժամանակ ադրբեջանական խումբը հետևել է հայկական տաղավարի բացման աշխատանքին: Այն բանից հետո, երբ վահանակին ամրացվել է Հայաստանի և ԼՂՀ-ի պետական քարտեզը, ադրբեջանցիները գազազել են: Սկզբից նրանք իրանական կողմից պահանջել են հանել քարտեզը և հայկական հուշարձանի լուսանկարը, բայց, չսպասելով կազմակերպիչների կողմից ինչ-որ որոշում ընդունելուն, ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչը ներխուժել է հայկական տաղավար, պոկել Հայաստանի քարտեզը և փորձել պատռել այն: Պետք է նշել, որ իրենց շահերը պաշտպանելու համար ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչները օգնության են կանչել թուրքական պատվիրակությանը:

Ցուցահանդեսի կազմակերպիչները փորձել են հոգեպես անհավասարակշիռ ադրբեջանցուն հեռու տանել հայկական տաղավարից, սակայն նրա պահվածքն արդեն հասցրել է գրավել ցուցահանդեսի արտասահմանյան մասնակիցների ուշադրությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---