Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը կմասնակցեն շախմատի աշխարհի առաջնությանը

Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը կմասնակցեն շախմատի աշխարհի առաջնությանը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 2-25 թուրքական Հաթայ քաղաքում տեղի կունենա շախմատի կանանց աշխարհի անհատական առաջնությունը: Հայաստանը կներկայացնեն Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը, որոնք վերջերս «Միկայի» կազմում բրոնզե մեդալներ նվաճեցին Եվրոպայի ակումբային առաջնությունում:

Էլինա Դանիելյանն ասել է, որ աշխարհի առաջնությունն ամենակարևորն է տարվա ընթացքում: «Ես ամեն ինչ կանեմ, լավ ելույթ ունենալու համար, սակայն, այստեղ մեծ է նաև մարզական հաջողության դերը: Բացի այդ, պարտվածը կլքի մրցաշարը, ուստի պետք է դրսևորես քեզ յուրաքանչյուր պարտիայում»,-ասել է Դանիելյանը:

Առաջնությունը կանցնի «նոկաուտ» համակարգով, շախմատիստուհիները երկու պարտիա կանցկացնեն մեկ մրցակցի հետ: «Մրցակիցներն հայտնի կդառնան արդեն նոյեմբերի 1-ին: Յուրաքանչյուր քայլը շատ կարևոր է»,-ասել է Մկրտչյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---