ՈՒԵՖԱ-ի Գործկոմը հաստատեց Grassroots ծրագրի խարտիայի համակարգում ՀՖՖ-ի «հինգ աստղ» չափանիշը

ՈՒԵՖԱ-ի Գործկոմը հաստատեց Grassroots ծրագրի խարտիայի համակարգում ՀՖՖ-ի «հինգ աստղ» չափանիշը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 26-ին ՈՒԵՖԱ-ի զարգացման և տեխնիկական աջակցման կոմիտեի առաջարկով, ՈՒԵՖԱ-ի Գործկոմի հերթական նիստի ընթացքում տեղի ունեցավ ՀՖՖ-ի «հինգ աստղ» չափանիշի պաշտոնական հաստատումը:

2010թ. հուլիսին Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան արժանացավ «հինգ աստղ» չափանիշի` ՈՒԵՖԱ-ի Grassroots ծրագրի խարտիայի համակարգում, ինչը վկայում է ՀՖՖ-ի` մասսայական ֆուտբոլում կատարած արդյունավետ աշխատանքների մասին:

Երկու տարի առաջ ՀՖՖ-ն արժանացել էր «մեկ աստղ» չափանիշի: Եվս «չորս աստղ» գնահատականի արժանանալու համար ՀՖՖ-ն փաթեթ էր ներկայացրել, որը պարունակում էր վերջին երկու տարիների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունը մասսայական ֆուտբոլի ասպարեզում: ՈՒԵՖԱ-ին մասնավորապես ներկայացվել էին անցկացված բոլոր միջոցառումների ցանկը, ընթացքը և արդյունքները, ինչպես նաև մասնակիցների քանակի արձանագրված աճը, հաղորդում է ՀՖՖ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---