Human Rights Watch-ն ահազանգում է. Թուրքիայում պարբերաբար խախտվում են մարդու իրավունքները

Human Rights Watch-ն ահազանգում է. Թուրքիայում պարբերաբար խախտվում են մարդու իրավունքները

PanARMENIAN.Net - Թուրքիայում պարբերաբար խախտվում են մարդու իրավունքները: Այդ մասին ասվում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության զեկույցում,որը հրապարակվել է նոյեմբերի 1-ին:

Կազմակերպությունն անհանգստացած է, որ չնայած այն բանին, որ Թուրքիան մի շարք հռչակագրեր է ստորագրել մարդու իրավունքների պաշտպանության մասին, այդ երկրում մարդու իրավունքները չափազանց հաճախ են խախտվում:

Բացի դրանից, HRW-ն ընդգծում է, որ Թուրքիայում պաշտպանված չէ խոսքի ազատության և հավաքների ազատության իրավունքը, հատկապես հարավային նահանգներում, որոնք բնակեցված են քրդերով: Զեկույցում իրավապաշտպանները հիշեցնում են ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքը քրդական ապստամբների դեմ օգտագործելու բազմաթիվ դեպքերը` խոսքի ազատության, կամարտահայտման ազատության և բացեիբաց սեփական բողոքն արտահայտելու իրավունքի համար պայքարող մարդկանց զինված մարտիկներ ներկայացնելով:

Կազմակերպության զեկույցը թուրքական իշխանություններին կոչ է անում ուշադրություն դարձնել առկա խնդիրներին և փոփոխություններ կատարել ցուցարարներին ու մարդու իրավունքների համար պայքարողներին ահաբեկիչներին հավասարեցնող օրենքներում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---