Դավիթ Նալբանդյանը Swiss Indoors Basel-2010-ի երկրորդ շրջան է անցել

Դավիթ Նալբանդյանը Swiss Indoors Basel-2010-ի երկրորդ շրջան է անցել

PanARMENIAN.Net - Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը վստահ հաղթանակով մեկնարկեց շվեյցարական Բազելում ընթացող Swiss Indoors Basel-2010-ում:

Նոյեմբերի 2-ին ATP վարկանիշի 29-րդ համարն իր ուժերը չափեց չեխ Յան Հայեկի հետ, որը հիմնական ցանց է անցել որակավորման ճանապարհով: Նալբանդյանը 6:3, 6:4 հաշվով առավելության հասավ երկու սեթերում: Հանդիպումը տևեց 1 ժամ 15 րոպե: Դա մարզիկների առաջին հանդիպումն էր, հաղորդում է gotennis.ru-ն:

Մրցաշարի երկրորդ շրջանում Նալբանդյանի մրցակիցը լինելու է Մարին Չիլիչը (Խորվաթիա), որն առաջին շրջանում պարտության է մատնել շվեյցարացի Մարկո Կյուդինելլիին` 6:3, 6:3: Նալբանդյանի ու Չիլիչի ճանապարհները պաշտոնական հանդիպումների ժամանակ երկու անգամ հատվել են, և առայժմ խորվաթի ակտիվում ոչ մի հաղթանակած սեթ չկա: Նրանց վերջին հանդիպման ժամանակ` Վաշինգտոն-2010 առաջնության կիսաեզրափակչում, արգենտինահայ թենիսիստը հաղթեց 6:2, 6:2 հաշվով:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---