Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան համատեղ միջուկային զենք կմշակեն

PanARMENIAN.Net - Լոնդոնում կայացած գագթնաժողովում Մեծ Բրիտանիայի վարաչապետ Դևիդ Կեմերոնն ու Ֆրանսիայի նախագահ Նիկոլայ Սարկոզին երկու պայմանագիր են ստորագրել՝ մեկը ռազմական ոլորտում համագործակցության, մյուսը միջուկային զենքի մասին: 50 տարվա համար նախատեսված առաջին պայմանագիրը նախատեսում է միջուկային զենքի համատեղ մշակում:

Ըստ համաձայնագրի Մեծ Բրիտանիայում կգտնվի հետազոտական կենտրոնը, իսկ ֆրանսիական կողմը պատասխանատու կլինի փորձարկումների մոդելավորման համար: Միջուկային մոդելավորման կենտրոնը կկառուցվի Դիժոնից 45 կմ հեռավորության վրա: Հավանաբար, կենոտրնը կսկսի աշխատել 2014թ.:

Երկրորդ պայամանագրով նախատեսվում է համատեղ էքսպեդիցիոն զորքերի ստեղծում, որոնց կազմում հավանաբար կընդգրկվեն 5 000-ական զինծառայող ամեն կողմից: «Այսօր նոր դարաշրջան է սկսվում Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի միջև պաշտպանության ու անվտանգության ոլորտում համագործակցության երկար պատմության մեջ»,-հայտարարել է Կեմերոնը: Յուրաքանչյուր երկիր վետո դնելու իրավունք կունենա յուրաքանչյուր կոնկրետ օպերացիայի դեպքում, հայտնում է BBC-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---