Երևանում նոյեմբերի 23-26-ը տեղի կունենա «Արմպրոդէքսպո-2010» ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Երևանում նոյեմբերի 23-26-ը տեղի կունենա «Արմպրոդէքսպո-2010» 10-րդ միջազգային պարենային ցուցահանդեսը: Ինչպես նշվում է «Ագրոբիզնեսի զարգացման կենտրոն» ՓԲԸ-ի հաղորդագրությունում, միջազգային պարենային ցուցահանդեսում կներկայացվեն Հայաստանում արտադրվող պարենային ապրանքների լավագույն արտադրատեսակները:

«Արմպրոդէքսպո-2010»-ին կմասնակցեն արտադրական ձեռնարկություններ, արտասահմանյան և տեղական առևտրային կազմակերպություններ, գովազդային գործակալություններ։

Ցուցահանդեսի կազմակերպիչներն են՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը, ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատը, «Ագրոբիզնեսի Զարգացման Կենտրոն» ՓԲԸ

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---