Սերգեյ Պալկին. Մխիթարյանն անհատական է մարզվում և փորձում վերադառնալ իր նախկին մակարդակին

PanARMENIAN.Net - «Շախտյոր» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը ակումբի երկրպագուների հետ շփման ժամանակ պատմել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին, որը հիվանդության պատճառով բաց է թողել մի քանի խաղ:

«Դուք պետք է հասկանաք, որ Հենրիխը գրիպով չի հիվանդացել: Եթե այստեղ լիներ մեր բժիշկ Պակո Բիոսկան, նա գիտական լեզվով ձեզ կբացատրեր»,- Պալկինի խոսքերը հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

«Շախտյորի» գլխավոր տնօրենի խոսքերով, Մխիթարյանն անհատական է մարզվում և փորձում վերադառնալ նախկին մակարդակին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---