Տալի հուշամրցաշարում Լևոն Արոնյանը միավորները կիսել է Ալեքսեյ Շիրովի հետ

Տալի հուշամրցաշարում Լևոն Արոնյանը միավորները կիսել է Ալեքսեյ Շիրովի հետ

PanARMENIAN.Net - Լևոն Արոնյանը, որն ամենաբարձր վարկանիշն ունի Տալի հուշամրցաշարում, 6-րդ տուրում ոչ ոքի է խաղացել Ալեքսեյ Շիրովի (Իսպանիա) հետ: Արոնյանը խաղում էր սև խաղաքարերով, պարտիայի ելքը որոշվեց 33-րդ քայլում, այն ընդամենը 1 ժամ տևեց:

Ոչ ոքիից հետո Արոնյանն ունի 4 միավոր և դեռևս գլխավորում է մրցաշարային աղյուսակը, մյուս պարտիաները շարունակվում են:

Մինչ մրցաշարի ավարտը մնացել է 3 տուր, 7-րդ տուրում Արոնյանը կխաղա Խիկարա Նակամուրայի (ԱՄՆ) հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---