Լևոն Արոնյանն աշխարհի չեմպիոնի կոչման համար խաղում կհանդիպի Ալեքսանդր Գրիշչուկի հետ

Լևոն Արոնյանն աշխարհի չեմպիոնի կոչման համար խաղում կհանդիպի Ալեքսանդր Գրիշչուկի հետ

PanARMENIAN.Net - Շախմատի միջազգային ֆեդերացիան FIDE հայտարարել է, որ Մագնուս Կարլսենի փոխարեն, որը հրաժարվել է մասնակցել աշխարհի չեմպիոնի հավակնորդների խաղերին, հանդես կգա Ալեքսանդր Գրիշչուկը (ՌԴ):

Այդ որոշման արդյունքում տեղի ունեցան փոփոխություններ առաջին փուլի զույգերում: Լևոն Արոնյանը կհանդիպի ոչ թե Բորիս Գելֆանդի (Իսրայել), այլ Գրիշչուկի հետ: Մյուս զույգերում հանդես կգան Վեսելին Տոպալովը (Բուլղարիա)-Գատա Կամսկին (ԱՄՆ), Վլադիմիր Կրամնիկը (ՌԴ)-Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան) և Բորիս Գելֆանդը (Իսրայել)-Շախրիյար Մամեդյարովը (Ադրբեջան):

Խաղերը տեղի կունենան 2011թ. Կազանում մարիտց մինչև մայիս, հաղորդում է armchess.am-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---