Panoramio-ն արգելափակել է Երևանին վերաբերող բաժնում Բաքվի լուսանկարը տեղադրած օգտվողին

Panoramio-ն արգելափակել է Երևանին վերաբերող բաժնում Բաքվի լուսանկարը տեղադրած օգտվողին

PanARMENIAN.Net - Panoramio կայքի աշխատակազմը, ի պատասխան PanARMENIAN.Net ի թղթակցի դիմումի, արգելափակել է հոկտեմբերի 21-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանին վերաբերող բաժնում Ադրբեջանի դրոշով Բաքվի հրապարակի լուսանկարը տեղադրած ali_600 օգտվողին: Նույն այդ օգտվողը զետեղել էր մի լուսանկար, որում պատկերված է ադրբեջաներենով վիրավորանքների մի ցուցանակ, որի աշխարհագրական դիրքն այնպես է նշված, որ ցուցանակը «հայտնվել է» Շուշիում (Արցախի Հանրապետություն): Երկու լուսանկարներն էլ ներկա պահին ջնջվել են: Նշենք, որ կայքի հղումը PanARMENIAN.Net ի խմբագրություն էր ուղարկվել ոմն Ալի Ալլահվերդիևի էլեկտրոնային հասցեից: Ընդ որում, որպես նամակի թեմա նշված էր «Ադրբեջանի դրոշը Երևանի կենտրոնում»:

Panoramio-ն վեբ-կայք է, որը նախատեսված է լուսանկարների տեղակայման համար և թույլ է տալիս պահպանել դրանց աշխարհագրական կոորդինատները: Panoramio-ի կենտրոնական գրասենյակը գտնվում է Ցյուրիխում` Google-ի շվեյցարական ենթաբաժանմունքի գրասենյակային շենքում: Կայքը ինտեգրված է Google Maps-ի հետ, ինչը թույլ է տալիս ինչպես հաստատել ամբողջ աշխարհի օգտվողների կողմից տեղակայված լուսանկարներում պատկերված օբյեկտների աշխարհագրական դիրքը, այնպես էլ դիտել տեղանքի լուսանկարները:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---