Մինսկի խմբի համանախագահները հավաքվեցին Մալթայում

PanARMENIAN.Net - . Այսօր սկսվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական խորհրդակցությունը: Այս անգամ ռուսաստանյան, ամերիկյան եւ ֆրանսիական դիվանագետները հավաքվեցին Մալթայում: Ռուսական պատվիրակությունը գլխավորում է արտաքին գործերի փոխնախարար Վյաչեսլավ Տռուբնիկովը: Սա Մինսկի խմբի համանախագահների առաջին հանդիպումն էր այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ 2+3 ֆորմատով (Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ + համանախագահներ) հանդիպումը, որը նախատեսվում էր անցկացնել Ժնեւում, չի կայանա:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---