ՀՅԴ. Հերքելով Ղարաբաղի մասին փաստաթղթի գոյությունը` Ալիզադեն փորձում է հայրենիք վերադարձնել Մութլիբովին

ՀՅԴ. Հերքելով Ղարաբաղի մասին փաստաթղթի գոյությունը` Ալիզադեն փորձում է հայրենիք վերադարձնել Մութլիբովին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԱՍԴԿ) համանախագահ Արազ Ալիզադեի հայտարարությունն այն մասին, թե իբր Փարիզում Սոցինտերնը չի ընդունել փաստաթուղթ ԼՂ մասին, ամենայն հավանականությամբ, նպատակ ունի Ադրբեջան վերադարձնել ԱՍԴԿ համանախագահ, Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովին, որը հետախուզման մեջ է : Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Հայ դատի» գրասենյակի և ՀՅԴ քաղաքական հարցերով ղեկավար Կիրո Մանոյանը:

Նոյեմբերի 16-ին Փարիզում Սոցինտերնի ժողովում ընդունվել է փաստաթուղթ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ, որի առկայությունը ժխտում է ԱՍԴԿ-ն, սակայն Արազ Ալիզադեն, որը մտնում է Սոցինտերնի կազմի մեջ, հերքել է այդ փատաթղթի գոյությունը:

2010-ի հոկտեմբերին Բաքվում մամլո ասուլիսի ժամանակ Սոցինտերնի գլխավոր քարտուղար Լուիս Այալան հայտարարել էր, որ Երևանում հունիսին և Բաքվում հոկտեմբերին կայացած հանդիպումների արդյունքներով նոյեմբերի 16-ին Փարիզում կընդունվի փաստաթուղթ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---