Կիրո Մանոյան. Երևանը պետք է անհապաղ ետ վերցնի Հայ-թուրքական արձանագրությունների տակ դրված իր ստորագրությունը19 նոյեմբերի 2010 - 13:53 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական արձանագրությունները լիովին «վնասազերծելու» համար Հայաստանն անհապաղ պետք է ետ վերցնի իր ստորագրությունը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը: Նրա խոսքերով, ներկա իրավիճակում Թուրքիան Հայաստանի վրա ճնշում գործադրելու բոլոր լծակներն ունի: Խոսելով ղարաբաղյան կարգավորման մասին` Մանոյանը հայտարարել է, որ ՀՅ Դաշնակցության համար ընդունելի են հակամարտության կարգավորման երեք հիմնական սկզբունքները, բայց անընդունելի են այդ սկզբունքներից բխող հետագա գործողությունները: «Այսօրվա Ղարաբաղը ԼՂԻՄ-ը չէ: Ղարաբաղը երկու անգամ արդեն արտահայտել է իր կամքը: Ադրբեջանը պարտվել է իր իսկ կողմից սանձազերծած պատերազմում, և հայկական կողմը պարտավոր չէ ինչ-որ բան փոխհատուցել»,- ասել է Մանոյանը: Նրա կարծիքով, Աստանայում առաջընթաց ակնկալելու լուրջ հիմքեր չկան, իսկ Բաքվի հայտարարությունները ճանապարհային քարտեզի հնարավոր ստորագրման մասին պետք է դիտարկել հայ-ադրբեջանական պատերազմի համատեքստում: Ուշագրավ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Ամենաընթերցվողը բաժնում | Կիրանցում չափագրական աշխատանքներ են տարվում Կիրանցում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապրհային դեպարտամենտի պետը «Երևանի բալետային փառատոն»՝ Թումանյանի անվան զբոսայգում Բացօթյա փառատոնի ներկայացումների սկիզբը 20:00–ին է Օսթին. ԱՄՆ-ն չի կարող ենթադրություններ անել Ռայիսիի ուղղաթիռի կործանման պատճառների մասին Աշխարհի 8 երկրում սուգ է հայտարարվել Ռայիսիի մահվան կապակցությամբ Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները «Բոհեմ» թատրոնը գործում է 2016 թվականի սեպտեմբերից |