Հայտարարություն. Հայաստանը պետք է դիմի ՄԱԿ-ի միջազգային դատարան՝ Թուրքիային պատասխանատվության կանչելու նպատակով19 նոյեմբերի 2010 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Միջկուսակցական խորհրդակցությունների մասնակից կուսակցությունները հանդես են եկել հայտարարությամբ՝ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի տնօրինությամբ կազմված իրավարար վճիռ-քարտեզը միջազգայնորեն հաստատվելու 90-ամյակի կապակցությամբ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ընթացիկ տարվա նոյեմբերի 22-ին լրանում է ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի տնօրինությամբ կազմված իրավարար վճիռ-քարտեզի ընդունման 90-ամյակը: Տվյալ որոշումը եզակի հնարավորություն է տալիս հայությանը հակադարձել քարոզչական դաշտում թուրք-թաթարների հարվածներին՝ վերականգնելու համար այդ ոլորտում հայության 1988-91թթ. ունեցած նպաստավոր դիրքերը»: Հայտարարության մեջ ասվում է, որ համահայկական քարոզչությունը հարկավոր է կենտրոնացնել հետևյալ քայլերի իրականացման շուրջ. Երևանում գումարել Խաղաղության ու համագործակցության միջազգային վեհաժողով, ինչպես նաև միջազգային գիտաժողով, որին պետք է հրավիրվեն իրավարար վճիռը ստորագրած բոլոր պետությունների ներկայացուցիչներն ու մասնագետները: Բացի այ, Հայաստանը պետք է դիմի ՄԱԿ-ի միջազգային դատարան՝ պատասխանտվության կանչելու համար Արմենոցիդ իրականացրած Թուրքիային հայ ժողովրդի կրած բոլոր կուրստները փոխհատուցելու ու հայ-թուրքական սահմանը ճշտելու հարցով: «Հայաստանի առաջին Հանրապետության դիվանագիտական հաղթանակը հանդիսացող նոյեմբերի 22-ը պետք է հայտարարել Հայրենասիրության ու համահայկական տոն»,-ասվում է միջկուսակցական խորհրդակցություններին մասնակցող կուսակցությունների հայտարարության մեջ: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին |