Աշոտ Եղիազարյանը մտադիր է շփվել ռուս քննիչների հետ ամերիկացի փաստաբանների միջոցով

PanARMENIAN.Net - ՌԴ Պետդումայի պատգամավոր Աշոտ Եղիազարյանը, որը նոյեմբերի սկզբին զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից, խնդրում է ՌԴ քննչական մարմիններին շփվել նրա հետ ամերիկացի փաստաբանների միջոցով: «Եղիազարյանը չի ներկայացել հարցաքննության՝ տեղեկացնելով պատճառների մասին գրավոր տեսքով»,-ասվում է Պետդումայում ՌԴ լիբերալ-դեմոկրատական կուսակցության մամլո ծառայության հաղորդագրության մեջ:

Իր գտնվելու վայրի մասին խորհրդարանականը պաշտոնապես տեղեկացրել է Քննչական կոմիտեին նոյեմբերի 11-ին: «Մասնավորապես, նա նշել է, որ կյանքին սպառնալիքի առկայության պատճառով հուլիսի սկզբից բնակվում է ԱՄՆ-ում, մասնավորապես՝ Լոս Անջելեսում»,-ասվում է հաղորդագրության մեջ: Նույն ուղերձում պատգամավորը խնդրում է ԱՄՆ-ի տարածքում իր հետ շփվել ամերիկացի փաստաբանների միջոցով և իր մտահոգությունն է հայտնում ՌԴ իրավապահ մարմինների կողմից սահմանադրական և ընթացակարգային իրավունքների պահպանման առնչությամբ:

Պատգամավորի դեմ քրեական գործ է հարուցվել՝ խոշոր խարդախությունների մեղադրանքով, հաղորդում է Վեստի.ռու-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---