Ռուսաստանը չի կարող շահագրգռված լինել «Մեծ Քրդստանի» ամերիկյան նախագծում

PanARMENIAN.Net - Քրդական աշխատանքային կուսակցությունը (ՔԱԿ) հիմնականում գտնվում է ԱՄՆ-ի վերահսկողության տակ և որոշակի դերակատարություն ունի նրա ծրագրերում: ՌԴ-ն չի կարող շահագրգռված լինել «Մեծ Քրդստանի» նախագծում: Այդ մասին գրում է թուրք փորձագետ Մեհմեդ Փերինչեկը «Եթե Թուրքիան մասնատվի, նույն ճակատագրին կարժանանա նաև Ռուսաստանը» հոդվածում:

Ըստ նրա, Վաշինգտոնի կողմից Հյուսիսային Իրաքի հանդեպ վերահսկողության սահմանումը և աջակցությունը այնտեղի խամաճիկային պետությանը սպառնալիք է ողջ Եվրասիայի համար՝ Արևմտյան Եվրոպայից մինչև Ասիայի հարավային սահմանները: Հյուսիսային Իրաքը էներգետիկ ռեսուրսների բաշխման կետ լինելուց բացի, հարթակ կդառանա նաև ռազմական գործողությունների համար: «Հյուսիսային Իրաքի խամաճիկային պետությունը սպառնալիք է ոչ միայն Իրաքի, Թուրքիայի, Սիրիայի ու Իրանի համար: Եթե հաշվի առնենք, որ ԱՄՆ-ի ռազմավարական նպատակն է Միջին Ասիայի նվաճումը, ապա այդ աշխարհագրական դիրքն անկայունության հիմք կհանդիսանա ողջ Եվրասիայի համար: Եթե Թուրքիան մասնատվի, նույն ճակատագրին կարժանանա նաև Ռուսաստանը: Այդ տեսակետից Ռուսաստանը վճռականորեն սատարում է Թուրքիայի տարածքային ամողջականությանը և նրա պայքարին ՔԱԿ ահաբեկիչների հետ:

«Քրդական հարցը կապված է ոչ միայն Թուրքիայի հետ՝ այստեղ ներքաշված են նաև Իրանը, Սիրիան, Իրաքը, քրդերի կոմպակտ բնակության վայրերը: Իրաքում ինքնավարություն ստացած քրդերը այժմ նույն պահանջն են ներկայացնում Թուրքիայում, այնուհետև այդ հավակնությունների հետ կբախվեն Իրանն ու Սիրիան: Սակայն, չեմ կարծում, որ ԱՄՆ-ն շահագրգռված է Իրանի մասնատման մեջ: Անցյալում Իրաքի քրդերը, որոնք մասնակից էին տարբեր աշխարհաքաղաքական խաղերին, մի քանի անգամ ստացել են ինքնավարություն, որը կորցրել են, հենց որ կորել է նրանց հանդեպ հետաքրքրությունը»,-գրում է Փերինչեկը, հաղորդում է novosti.az-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---