Քրիստոնյաները փախչում են Իրաքից

PanARMENIAN.Net - Մոսուլի քրիստոնեական համայնքի մնացորդները մտադիր են փախչել Իրաքից: Այդ մասին հայտարարել է Մոսուլի քաղկեդոնացի հոգևոր առաջնորդ Էմիլ Շամուն Նունան: «Մեր համայնքը ահաբեկված է և լրջորեն պատրաստվում է լքել Մոսուլը: Բազմաթիվ քրիստոնյա ընտանիքներ պահանջում են իրենց դավանանքը հաստատող փաստաթղթեր Իրաքից մեկնելու համար»,-ասել է արքեպիսկոպոսը:

Ինչպես հայտնում է Adnkronos գործակալությունը, հոկտեմբերի 31-ից ի վեր զոհվել է 58 քրիստոնյա: Քրիստոնյաների կյանքը Մերձավոր Արևելքում ու Հյուսիսային Աֆրիկայում վտանգված է:

Իրաքում մնացել է մոտ կես միլիոն քրիստոնյա, սակայն իսլամիստների հարձակումները ստիպում են նրանց լքել երկիրը: «Հարցի լուծումը պետության ձեռքում է, որը պատասխանատու է իր ժողովրդի պաշտպանության համար, սակայն, ըստ իս, նա անկարող է դա անել» ասել է Նունան՝ հավելելով, որ քրիստոնյաների կյանքը նախկինի պես սպառնալիքի տակ է և նրանք ստիպված են մեկնել երկրից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---