Ղարաբաղցիների մեծամասնությունը սատարում է հայ-թուրքական գործընթացը սառեցնելու վերաբերյալ Երևանի որոշմանը

Ղարաբաղցիների մեծամասնությունը սատարում է հայ-թուրքական գործընթացը սառեցնելու վերաբերյալ Երևանի որոշմանը

PanARMENIAN.Net - ԼՂՀ բնակչության մեծամասնությունը թերահավատորեն է վերաբերվում Թուրքիային և սատարում է հայ-թուրքական գործընթացը սառեցնելու մասին Հայաստանի նախագահի որոշմանը (84 տոկոս): Ըստ ԼՂՀ-ում անցկացված հասարակական կարծիքի հարցմանը, ղարաբաղցիների մեծամասնությունը գտնում է, որ քանի որ Թուրքիան ունակ չէ վավերացնել Հայ-թուրքական արձանագրությունները, Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը շատ դժվար կլինի ավարտին հասցնել:

«Ղարաբաղի բնակչության մեծ մասը վստահ է, որ Թուրքիայի կողմից Արձանագրությունների ստորագրման հետ կապված դժվարություններն ընդամենը պատրվակ էին Անկարայի համար»,-ասվում է հարցման արդյունքներում:

Այնուամենայնիվ, ղարաբաղցիների 80 տոկոսը խորապես համոզված է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դեպքում, Հայաստանի տնտեսությունը կշահի միջազգային առևտրից, իսկ Հայաստանը կմոտենա Եվրոպային (61 տոկոս):

Հարցումն իրականացվել է 2010թ. հոկտեմբերի 22-26 ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում և ԼՂՀ 5 շրջաններում՝ Ասկերանում, Հադրութում, Մարդակերտում, Մարտունիում և Շուշիում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---