Աղվան Մելիքյանը ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր դարձավ27 նոյեմբերի 2010 - 16:33 AMT PanARMENIAN.Net - Լիմասսոլում ծանրամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում 85 և 94 կգ քաշային կարգերում ելույթ ունեցան երեք հայ ծանրամարտիկներ: Աղվան Մելիքյանը (94 կգ ք/կ) դարձավ առաջնության բրոնզե մեդալակիր: «Պոկում» վարժությունում նա բարձրացրեց 171 կգ, իսկ «հրում» վարժությունում, օգտագործելով իր բոլոր երեք մոտեցումները, կարողացավ 205 կգ բարձրացնել: «Երկամարտի» արդյունքում Մելիքյանը 376 կգ-ով զբաղեցրեց երրորդ տեղը: Նորայր Վարդանյանը, որը նույնպես հանդես է գալիս այդ նույն քաշային կարգում, 361 կգ-ով զբաղեցրեց հինգերորդ տեղը: 379 կգ-ով Եվրոպայի չեմպիոն դարձավ Անատոլի Ցիրիցուն (Մոլդովա): Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Արամ անդրիկյանը (85 կգ) «պոկում» վարժությունում բարձրացրեց 153 կգ, սակայն «հրում» վարժությունում չկարողացավ ֆիքսել քաշը և զրո միավոր ստացավ: Նոյեմբերի 27-ին իր ելույթը մեկնարկեց Հայաստանի նախավերջին ներկայացուցիչ Արթուր Հակոբյանը (105 կգ) և «երկամարտի» արդյունքում 340 կգ-ով զբաղեցրեց միայն 7-րդ տեղը: Նույն օրը ելույթ կունենա նաև ծանրամարտիկ Հայկ Հակոբյանը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |