1234...

Արայիկ Միրզոյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

27 նոյեմբերի 2010 - 23:33 AMT  13:31 GMT
Ծանրամարտ. Արայիկ Միրզոյանը դարձել է մինչև 23 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն: Միրզոյանը 77 կգ քաշային կարգում «երկամարտի» արդյունքում բարձրացրել է 341 կգ: «Պոկում» վարժությունում նա բարձրացրել է 155 կգ, իսկ «հրում» վարժությունում` 186 կգ և 5 կգ-ով առաջ անցել Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Աղասի Աղասյանից: Աղասի Աղասյանը դարձել է առաջնության արծաթե մեդալակիր, երրորդ տեղում Սեմի Յաղչին է (Թուրքիա) 325 կգ արդյունքով: Նոյեմբերի 22-ին երկու քաշային կարգերում հանդես են եկել կանայք, մինչև 53 կգ կարգում Հայաստանը ներկայացնում է Էլեն Գրիգորյանը: Գրիգորյանը «պոկում» վարժությունում բարձրացրել է 72 կգ-անոց ծանրաձող, իսկ «հրումում»` 102 կգ: Այսպիսով, նա երկամարտի արդյունքում բարձրացրել է 174 կգ և զբաղեցրել երկրորդ տեղը: Հայաստանի ներկայացուցիչ Ռուբիկ Մամոյանը մինչև 62կգ քաշային կարգում դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն: «Պոկում» վարժությունում հայ ծանրորդը երեք մոտեցումներից օգտագործեց միայն 2 և կարողացավ բարձրացնել 125 կգ ծանրաձողը: Իսկ «հրում» վարժությունում նա բարձրացրեց 145 կգ: Երկամարտի արդյունքում Մամոյանը բաձրացրեց 270 կգ և գրավեց 2-րդ տեղը: Նոյեմբերի 23-ին մինչև 23 տ ծանրամարտի ԵԱ-ում անհաջող ելույթ ունեցավ հայ ծանրորդ Սմբատ Մարգարյանը (56 ք/կ): Մարգարյանը «պոկում» վարժությունում օգտագործեց միայն մեկ մոտեցում և բարձրացրեց 101 կգ, իսկ «հրում» վարժությունում չկարողացավ օգտագործել ոչ մի մոտեցում: Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում նոյեմբերի 23-ին Հայաստանին հավաքականին բրոնզե մեդալ բերեց Վանիկ Ավետիսյանը (69 ք/կ): Նա «պոկում» վարժությունում օգտագործեց միայն մեկ փորձը և բարձրացրեց 135 կգ ծանրաձողը, «հրում» վարժությունում նա բարձրացրեց 165 կգ և 300 կգ արդյունքով զբաղեցրեց 3-րդ տեղը:

AEGEE-ն արդեն մասնաճյուղ ունի Երևանում

27 նոյեմբերի 2010 - 18:46 AMT  13:31 GMT
Կազմակերպության շնորհիվ հայ երիտասարդությունը կկարողանա մշտապես տեղեկատվություն ստանալ եվրոպական կրթական ծրագրերի մասին

Երևանում բացվեց լուսանկարների առաջին «Ոչ ստանդարտ» ցուցահանդեսը

27 նոյեմբերի 2010 - 18:31 AMT  13:31 GMT
«Հայաստանի ֆոտոարվեստի խորհուրդը» կոչ է անում վարպետության հասնել ցանկացած գործում
Երևանում հայկական դիմակների ցուցահանդես բացվեց

Երևանում հայկական դիմակների ցուցահանդես բացվեց

27 նոյեմբերի 2010 - 18:09 AMT  13:31 GMT
Լիլիթ Ստեփանյան. Հայկական դիմակների ստեղծման գաղափարն իմ մեջ գոյություն ուներ արդեն երեք տարի
Հայաստանի 2011թ. Բարձրագույն Լիգայի հանդիպումները կմեկնարկեն մարտի 1-ից

Հայաստանի 2011թ. Բարձրագույն Լիգայի հանդիպումները կմեկնարկեն մարտի 1-ից

27 նոյեմբերի 2010 - 17:31 AMT  13:31 GMT
Ռուբեն Հայրապետյան. Նախքան Ռուսաստանի հավաքականի հետ հանդիպումը մեր թիմը 2-3 ընկերական հանդիպում կանցկացնի
Ռուբեն Հայրապետյան. Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան կարևոր քայլ է կատարել ակումբների լիցենզավորման ոլորտում

Ռուբեն Հայրապետյան. Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան կարևոր քայլ է կատարել ակումբների լիցենզավորման ոլորտում

27 նոյեմբերի 2010 - 17:12 AMT  13:31 GMT
Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան երկու տարվա ընթացքում ֆուտբոլի և ֆուտզալի 68 մրցաշար է անցկացրել
Աղվան Մելիքյանը ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր դարձավ

Աղվան Մելիքյանը ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր դարձավ

27 նոյեմբերի 2010 - 16:33 AMT  13:31 GMT
Հայաստանի վերջին ներկայացուցիչ Հայկ Հակոբյանը մրցաշարում ելույթ կունենա նոյեմբերի 27-ին

Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելը վստահ է, որ Աստանայի ԵԱՀԿ գագաթնաժողովը հաջող ընթացք կունենա

27 նոյեմբերի 2010 - 16:29 AMT  13:31 GMT
Դեմիրելը բարձր է գնահատել ԵԱՀԿ-ում Ղազախստանի նախագահությունը և վստահություն հայտնել Ղազախստանի մայրաքաղաքում այդ միանգամայն կարևոր միջոցառման հաջող անցկացման վերաբերյալ
Ռոբերտ Սիմոնս. ՆԱՏՕ-ն շահագրգռված է, որ Հարավային Կովկասի հակամարտությունները կարգավորվեն

Ռոբերտ Սիմոնս. ՆԱՏՕ-ն շահագրգռված է, որ Հարավային Կովկասի հակամարտությունները կարգավորվեն

27 նոյեմբերի 2010 - 16:28 AMT  13:31 GMT
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում՝ Բրյուսելում, Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի հանրության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկել են տարածաշրջանի հակամարտությունները
«Արաբկիրը» դարձավ ՀՀԿ տարածքային կազմակերպությունների թիմերի միջև մրցաշարի հաղթող

«Արաբկիրը» դարձավ ՀՀԿ տարածքային կազմակերպությունների թիմերի միջև մրցաշարի հաղթող

27 նոյեմբերի 2010 - 16:26 AMT  13:31 GMT
«Արաբկիրը» 3:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Աջափնյակի» հանդեպ
1234...
---