Հայաստանի 2011թ. Բարձրագույն Լիգայի հանդիպումները կմեկնարկեն մարտի 1-ից27 նոյեմբերի 2010 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 27-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, որը երրորդ ժամկետով է վերընտրվել նախագահի պաշտոնին, շնորհակալություն հայտնեց վստահության համար և հույս հայտնեց, որ 4-5 տարվա ընթացքում Ֆեդերացիան իր ղեկավարությամբ լավ կաշխատի և կնպաստի ֆուտբոլի զարգացմանը: «Ուշադրության կենտրոնում կլինի պատենական ֆուտբոլի զարգացումը հատկապես Հայաստանի մարզերում: 2011 թվականին Շիրակում և Լոռիում կկառուցվեն ֆուտբոլային դպրոցներ` 6 ֆուտբոլային դաշտ Շիրակում և 4-ը Լոռիում: Վերջերս ես այցելեցի Կապան, և այնտեղ արդեն պատրաստ են երկու ֆուտբոլային դաշտեր, ևս երկուսը ծրագրվում է բացել գարնանը»,- ասաց Հայրապետյանը: Հայաստանի 2011 թվականի խաղաշրջանի Բարձրագույն Լիգայի հանդիպումները կմեկնարկեն մարտի 1-ից: Այսպիսով, Հայրապետյանի խոսքով, ազգային հավաքականի ֆուտբոլիստները, որոնք հանդես են գալիս երկրի առաջնությունում, կկարողանան պատրաստվել Ռուսաստանի հետ հանդիպմանը, որը տեղի կունենա մարտի 26-ին Եվրոպայի 2012 թվականի առաջնության խմբային փուլի շրջանակներում: «Մինչ այդ հավաքականն ուսումնամարզական հավաքներ կանցկացնի Կիպրոսում: Ծրագրվում է նաև 2-3 ընկերական հանդիպում անցկացնել»,- նշեց ՀՖՖ նախագահը: Ռուբեն Հայրապետյանը խոսեց նաև մրցավարության ոլորտում առկա խնդիրների մասին: Նա դժգոհ է մրցավարների աշխատանքից, ուստիև որոշում է ընդունվել մի քանի մրցավարների աշխատանքից ազատելու մասին, այդ թվում` մրցավարների և տեսուչների բաժնի պետ Արարատ Չախինյանին: «Այդ պաշտոնում արդեն աշխատում է Կարեն Նալբանդյանը, որը Սլավիկ Ղազարյանի ու Գևորգ Ղազարյանի հետ միասին 10-ական երիտասարդ մրցավար կպատրաստի Հայաստանի Բարձրագույն Լիգայի խաղերը սպասարկելու համար: Մենք պայմանավորվածություններ ունենք Իսպանիայի և Իտալիայի Ազգային Ֆեդերացիաների հետ, որտեղ մեր մրցավարները նախապատրաստություն կանցնեն»,- ընդգծեց Ֆեդերացիայի նախագահը: Հայրապետյանը բանակցություններ է վարում երկու մարզիչների հետ, որոնք կարող են գլխավորել Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը: ՀՖՖ նախագահն առայժմ չի հայտարարում թեկնածուների անունները: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից Պօղոսեանը նշանակվել էր պաշտոնում 2022–ի հունվարին |