Վլադիմիր Իվանով. Անկարան փորձում է Վրաստանում ձևավորել թուրքամետ սպայական կազմ

Վլադիմիր Իվանով. Անկարան փորձում է Վրաստանում ձևավորել թուրքամետ սպայական կազմ

PanARMENIAN.Net - ՌԴ պաշտպանության նախարարության 2008թ. մայիսի տվյալներով, Թուրքիան այն երկրների հնգյակի կազմում էր, որոնք ռազմական օգնություն ցույց տվեցին Վրաստանին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի գլխավոր փորձագետ Վլադիմիր Իվանովը: Ըստ նրա, հիմնվելով այսօրվա տվյալների վրա, կարելի է ասել, որ Թուրքիայի կողմից Վրաստանին հատկացված գումարը գերազանցում է 55 մլն դոլարը: Նա նշել է, որ Թուրքիայի հիմնական նպատակն է ամրապնդել Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան միությունն ու թուրքացնել Վրաստանը տարբեր ուղղություններով: Այդ համատեքստում, նա նշել է, որ կազմակերպելով վրացի սպաների ուսուցումը, Անկարան փորձում է Վրաստանում ձևավորել թուրքամետ սպայական կազմ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---