ԵԱՀԿ Մինսկի խմբին հանձնարարվել է Աստանայում հայտարարություն պատրաստել Ղարաբաղի վերաբերյալ30 նոյեմբերի 2010 - 15:53 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի նպատակն է մշակել առաջին կոլեկտիվ համապարփակ փաստաթուղթը «Կարգավորման հիմնական սկզբունքները» անվանումով, որը կնախանշի արդեն իրավաբանորեն պարտադիր խաղաղ պայմանագրի՝ վերջնական փաստաթղթի, մշակման ուղղությամբ աշխատանքի հիմնական ուղղությունները: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Մենք սերտորեն համագործակցում ենք ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի ու ֆրանսիացի համանախագահների հետ: Աստանայի գագաթնաժողովի շեմին նրանք հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության հետ: Նրանց հանձնարարվել է Աստանայի համար հայտարարություն նախապատրաստել Ղարաբաղի վերաբերյալ, որի տակ կկարողանան ստորագրվել և Բաքուն, և Երևանը, և համանախագահները: Հուսով եմ, դա կստացվի»,-ասել է Լավրովը՝ հավելելով, որ դեռևս չի կարող ասել, որ Աստանայում հնարավոր կլինի բեկում մտցնել գործընթացում: Լավրովն ընդգծել է, որ եթե Աստանայի գագաթնաժողովը նպաստի հետագա առաջընթացին, դա արդեն լուրջ նվաճում կլինի, հաղորդում է «Ռուսաստանի ձայն» ռադիոկայանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |