Քիք-բռնցքամարտի Աշխարհի գավաթը 2011 թվականին տեղի կունենա Երևանում30 նոյեմբերի 2010 - 19:20 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 30-ին Քիք- բռնցքամարտի Ազգային ֆեդերացիան պարգևատրեց տարվա 10 լավագույն մարզիկներին և մարզիչներին: Տասնյակում առաջին տեղը զբաղեցրեց աշխարհի չեմպիոն Գարիկ Ծատուրյանը, երկրորդ տեղում աշխարհի չեմպիոն Գեղամ Մկրտչյանն է, իսկ երրորդում` աշխարհի չեմպիոն Միսակ Ասլանյանը: 2010 թվականին հայ քիք- բռնցքամարտիկներն աշխարհի և Եվրոպայի առաջնություններում 6 ոսկե, 5 արծաթե և 5 բրոնզե մեդալ նվաճեցին: Ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հայրապետյանը նշեց, որ տարին հաջող էր, և հաջորդ տարի իրենք կփորձեն կրկնապատկել հաջողությունները: Հայրապետյանն ասաց նաև, որ 2011 թվականին Աշխարհի գավաթը տեղի կունենա Երևանում: Քիք- բռնցքամարտի Միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ և Ռուսաստանի Ֆեդերացիայի նախագահ Ռաշիդ Սայապովը, որը ներկա էր արարողությանը, ասաց, որ ուրախ է 25 տարի անց կրկին վերադառնալ Հայաստան: «Ուրախ եմ, որ տեսնում եմ Հայաստանի լավագույն քիք- բռնցքամարտիկների մեծարումը, որոնց մենամարտերին ես ականատես եմ եղել միջազգային մրցաշարերում: Դուք հպարտ ու համարձակ մարտիկներ ունեք և կարգապահ հավաքական»,- ասաց Սայապովը: Մարզիկներին և մարզիչներին դրամական պարգևները Ֆեդերացիայի նախագահի հետ միասին հանձնեցին Հայաստանի Քիք-բռնցքամարտի Ազգային ֆեդերացիայի պատվավոր նախագահ և գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ու Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Միրզոյանը՝ Ալմաթիում․ Կարող ենք ավելի հեռուն գնալ՝ ապաշրջափակելով տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաները Նա նշել է, որ սահմանազատման գործընթացը պետք է անցնի Ալմաթիի հռչակագրի հիման վրա Ադրբեջանագետ․ Ադրբեջանական մամուլը ստանձնել է Փաշինյանի տեղեկատվական աջակցի ֆունկցիան «Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ՔՊ-ական «ինքնիշխանության» մարտիկների վարած քաղաքականության արդյունքների մասին»,–գրել է նա «ՍոֆթԿոնստրակտ»-ը մասնակցել է Career City Fest 2K24 լավագույն գործատուների փառատոնին Ձեռք են բերվել և՛ աշխատանքային, և՛ կորպորատիվ փոխգործակցության պայմանավորվածություններ Անհնազանդության ակցիաների 12 մասնակից է բերման ենթարկվել 8 մարդ ձերբակալվել է Երևանում, 4–ը՝ Վայոց ձորում |