Ռուսաստան-ԵՄ գագաթնաժողովում կքննարկվի նաև ղարաբաղյան հակամարտության գործընթացը

PanARMENIAN.Net - Ռուսաստան-ԵՄ գագաթնաժողովի ժամանակ, որը տեղի է ունենալու դեկտեմբերի 7-ին Բրյուսելում, կողմերը մտադիր են քննարկել են նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Այդ մասին դեկտեմբերի 2-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ալեքսեյ Սազոնովը:

«Ռուսաստան-ԵՄ գագաթնաժողովում քննարկվելու է Իրանի միջուկային ծրագիրը, մերձդնեստրյան և ղարաբաղյան հակամարտությունները»,- ասել է նա:

Գագաթնաժողովի գլխավոր թեման լինելու է Ռուսաստանի և Եվրամիության միջև «Գործընկերություն արդիականացման համար» համաձայնությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---