ԱՊՀ պետությունների ղեկավարները կընդունեն մինչև 2015թ. ԱՊՀ երկրների ռազմական համագործակցության հայեցակարգ 3 դեկտեմբերի 2010 - 14:40 AMT PanARMENIAN.Net - ԱՊՀ երկրների առաջիկա գագաթնաժողովում ընդունվելու է մինչև 2015թ. ԱՊՀ երկրների ռազմական համագործակցության հայեցակարգը: Այդ մասին ուրբաթ օրը Մոսկվայում ԱՊՀ երկրների շտաբերի պետերի կոմիտեի նիստում հաղորդել է ՌԴ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նիկոլայ Մակարովը: «Այս կարևոր փաստաթուղթը կորոշի ԱՊՀ երկրների ընդհանուր հայացքները ԶՈւ և համագործակցության զարգացման վերաբերյալ, կորոշի առաջնահերթ խնդիրները»,- ասել է նա: Մակարովի խոսքերով, այս փաստաթղթի կարևորությունը որոշվում է նաև նրանով, որ այն ընդհանուր շահերի պարագայում պետք է հաշվի առնի յուրաքանչյուր պետության շահերը: Հայեցակարգն ուղղված է նոր մակարդակում ԱՊՀ ռազմական համագործակցության ամրապնդմանը: «Մենք պետք է ԱՊՀ զինված ուժերը հարմարեցնենք ժամանակակից սպառնալիքներին»,- ասել է նա, հաղորդում է Day.az-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |