Մադրիդում կկայանա հայ-իսպանական գործարար համաժողով

PanARMENIAN.Net - . Իսպանիայի արտգործնախարարության նախաձեռնությամբ եւ Իսպանիայի առեւտրաարդյունաբերական պալատի ու ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Էդվարդ Խոջայանի միջնորդությամբ, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը հունիսի 14-17-ը Վալենսիա եւ 17-20-ը Մադրիդ քաղաքներում կազմակերպում է հայ-իսպանական գործարար համաժողով: Իսպանական կողմից համաժողովին կմասնակցեն մի շարք պոտենցիալ ներդրողներ, որոնք շահագրգիռ են իրենց ապրանքների կամ ծառայությունների իրացման համար նոր շուկաների որոնման մեջ: ՄԶՄ կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Դարբինյանի համոզմամ համաժողովի ընթացքում կներկայացվեն Հայաստանում ձեռներեցության ծավալման հնարավորությունները: Հայ գործարարներին հնարավորություն կընձեռվի առաջարկել բիզնես-ծրագրեր, պայմանավորվել համագործակցության կոնկրետ հնարավորությունների վերաբերյալ:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---