Հայաստանում ուսուցիչներին և դպրոցականներին համակարգիչներով ապահովելու ծրագրեր կգործարկվեն 7 դեկտեմբերի 2010 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան «Ինթել» և «Հյուլեթ Պակարդ» ընկերության հետ համատեղ ուժերով մշակվում է «Համակարգիչ ուսուցիչների համար» ծրագիրը` ուղղված դպրոցների ուսուցիչներին, որոնց հիմնական մասը չունեն համակարգչից օգտվելու հնարավորություն թե' տանը, թե' աշխատավայրում: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեցին «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի մամլո ծառայությունից, ֆինանսավորման հարմար տարբերակների, ինչպես նաև հատուկ ուսուցիչների համար մշակած ծրագրային ապահովման և սարքավորումների առաջարկումը թույլ կտա բարձրացնել համակարգիչների օգտագործման մակարդակը բնակչության այս կարևոր սեգմենտում: Նախատեսվում է հիմք ընդունել «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի մոդելը և առաջարկել ուսուցիչներին հատուկ մշակված ծրագրերով և բովանդակությամբ մատչելի համակարգիչներ և վերապատրսատման դասընթացներ` բարձրորակ և ժամակակից կրթության օրեցօր աճող պահանջներին բավարարելու նպատակով: «Ինթել» ընկերության հետ նաև մշակվել է «Դպրոցական համակարգիչ» ծրագիրը, որի շրջանակում հայ աշակերները հնարավորություն կունենան ստանալու շարժական և տարբեր այլ կարգի լուծումներ` բավարարելով տեխնոլոգիական ուսուցման և տեղեկատվական հասանելիության արդի պահանջները: Այս բաղադրիչի պիլոտային ծրագրում ներառվել են «Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիր» ՓԲԸ-ն և «Մխիթար Սեբաստացի կրթահամալիր» ՊՈԱԿ-ը: Որպես պիլոտի մեկնարկ, նշված կրթօջախներին անվճար տրամադրվել է 30-ական հատ «Intel Classmate PC» համակարգիչներ: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |