Գրիգոր-Սևակ Մխիթարյանը Բրազիլիայի շախմատի առաջնության 9-րդ տուրում պարտության մատնեց Ռաֆայել Լեյտաոյին և այժմ ունի 5,5 միավոր 7 դեկտեմբերի 2010 - 20:34 AMT PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը Ամերիկանա քաղաքում անցկացվող Բրազիլիայի շախմատի առաջնության իններորդ տուրում պարտության մատնեց մրցաշարում ամենաբարձր վարկանիշ ունեցող գրոսմայստեր Ռաֆայել Լեյտաոյին: Այժմ Մխիթարյանն ունի 5,5 միավոր: Աղյուսակը 7 միավորով գլխավորում է գրոսմայստեր Ջովաննի Վեսկովին: Մինչև մրցաշարի ավարտը մնում է երկու տուր: Մոսկվայում անցկացվող Ռուսաստանի ուսանողների առաջնությունում հանդես են գալիս մի քանի հայ շախմատիստներ: Վեց տուրից հետո Պողոս Նահապետյանը վաստակել է 4,5 միավոր և միայն կես քայլով է զիջում առաջատարներին` գրոսմայստերներ Լիսիին, Նովիկովին և միջազգային վարպետ Պապինին: Կարինա Համբարձումովան, Գոռ Գլիջյանը և Նիկիտա Մատինյանը վաստակել են 4-ական միավոր: Մրցաշարին մասնակցում են 81 շախմատիստներ: Մինչև պայքարի ավարտը մնում է երեք տուր, հաղորդում է armchess.am-ը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |