ԱՄՆ-ն մտադիր չէ հրաժարվել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն իր մասնակցությունից, հայտնել է Ֆիլիպ Գորդոնը

ԱՄՆ-ն մտադիր չէ հրաժարվել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն իր մասնակցությունից, հայտնել է Ֆիլիպ Գորդոնը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն մտադիր չէ հրաժարվել ղարաբաղյան հակամարտության լուծմանն իր մասնակցությունից և ծրագրում է այդ հարցում սերտ կապեր պահպանել Ռուսաստանի հետ, հայտնեց Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը: Նրա խոսքով, Ռուսաստանն ակտիվ դեր է խաղում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: «Մենք ողջունում ենք Ռուսաստանի դերը, նրա ներգրավվածությունը հակամարտության լուծման որոնումներում և պատրաստ ենք սերտ համագործակցել այդ հարցում: Ճիշտ չէ, որ ԱՄՆ-ն բավականաչափ չի մասնակցում հակամարտության լուծման շուրջ աշխատանքներին: Մենք սերտ կապի մեջ ենք կողմերի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչների հետ և շահագրգռված ենք արդյունքներով, ինչպես համանախագահ երկրներ Ռուսաստանն ու Ֆրանսիան»,- ասաց դիվանագետը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---