«LINKS»-ը ուսումնասիրել է ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Հայաստանի քաղաքական կուսակցությունների դիրքորոշումը

«LINKS»-ը ուսումնասիրել է ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Հայաստանի քաղաքական կուսակցությունների դիրքորոշումը

PanARMENIAN.Net - Բրիտանական LINKS հասարակական կազմակերպությունը հրապարակել է ղարաբաղյան հակամարտության և հակամարտության կարգավորման առնչությամբ Հայաստանյան քաղաքական կուսակցությունների դիրքորոշման վերաբերյալ ուսումնասիրություն:

Ուսումնասիրությունը հիմնված է այս տարի տեղի ունեցած քսաներեք հայաստանյան քաղաքական գործիչների հետ հարցազրույցների վրա: Ուսումնասիրության շրջանակում մեկնարկում է «Ղարաբաղ` խորը բանավեճ» ծրագիրը, որի ընթացքում կազմակերպութունը կնպաստի Ղարաբաղյան հիմնախնդրի քննարկման համար հնարավորույթունների ստեղծմանը տարածաշրջանում և դրանից դուրս:

Ադրբեջանական քաղաքական կուսակցությունների տեսակետը արտահայտող ուսումնասիրության երկրորդ մասը կհրապարակվի մի քանի օրվա ընթացքում:

Հրապարակման ներածական խոսքում LINKS-ի գործադիր տնօրեն Դենիս Սամմութն ասում է, որ ուսումնասիրույթունը «ուրվագծում է քաղաքական կուսակցությունների հայտարարագրված տեսակետները: Այն ընթերցողին օգնում է հասկանալ ներքին քաղաքական համատեքստը, որի ներքո տեղի են ունենում Ղարաբաղյան հարցով բանակցությունները: Չնայած նրան, որ ոչ Ադրբեջանը և ոչ էլ Հայաստանը կատարյալ ժողովրդավարական երկրներ չեն, երկու երկրների ղեկավարները չեն կարող անտեսել այս խնդրի շուրջ հասարակության սոցիալապես ակտիվ հատվածի կարծիքները, որը, բոլորի համոզմամբ, կենսական նշանակության խնդիր է երկու երկրներում էլ»:

Նմանատիպ ուսումնասիրություն է նախատեսվում նաև Լեռնային Ղարաբաղի քաղաքական գործիչների, ինչպես նաև Լեռննային Ղարաբաղից տեղահանված ադրբեջանցիների տեսակետների վերաբերյալ:

Ուսումնասիրությանը օժանդակող հայաստանյան գործընկեր Հովհաննես Նիկողոսյանը մեկնաբանում է. «Ես գտնում եմ, որ այս ծրագիրը կարևորագույն ներդրում է ԵԱՀԿ Մինսկի Խմբի կողմից կառավարվող խաղաղ կարգավորման գործընթացի համար, քանի որ տրամադրում է ընթացիկ բանակցային գործընթացի վերաբերյալ քաղաքական կուսակցությունների դիրքորոշման գնահատումը: Իհարկե, «չկառավարողների ձայնը» հակամարտության երեք կողմերում էլ բավական թույլ է, սակայն հայկական կողմերի ընդհատակյա զարգացումները, օրինակ` Խորհրդարանում` ընդդիմության և իշխող կոալիցիայի միջև, ցուցադրում են, որ չկա քաղաքական հանձնառություն, երբ խնդիրը վերաբերում է կոնկրետ այս հարցին: Կեզրափակեմ` ասելով, որ ես էլ ավելի կարևոր եմ համարում հանդիպումների և հարցազրույցների երկրորդ փուլը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղի քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների հետ, քանզի նրանք են այս ամենի հետաքրքրված կողմը: Նրանց կարծիքը պետք է բարձրաձայնվի»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---