Հայ գործարարներն ակտիվանում են սոցիալական ցանցերում

PanARMENIAN.Net - Հայաստանի առևտրային կազմակերպություններն ավելի են ակտիվանում սոցիալական ցանցերում: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել գովազդի և սոցիալական կայքերի առաջխաղացման ոլորտում կանադացի փորձագետ Ջորջ Փափազյանը, որն ընդգրկված էր ArmNet Awards-ի միջազգային ժյուրիի կազմում: Նրա կարծիքով, պետք է ձգտել կիրառել նոր հնարավորությունները կրթության և բիզնեսի ոլորտում: Սոցիալական ցանցերի մեկ այլ կարևոր դերը Փափազյանը համարում է Հայաստանի և սփյուռքի միավորումը: «Սոցիալական ցանցերը թույլ են տալիս հայերին կապեր հաստատել: Օրինակ, ես ծանոթացել եմ ArmNet մրցանակի կազմակերպիչների հետ սոցիալական ցանցերի միջոցով»,- ասել է նա: Միաժամանակ, աշխարհում խոշորագույն Facebook սոցիալական ցանցը վերջին ժամանակները հարուցում է վերլուծաբանների մտավախությունը, քանի որ ավելի քիչ այլընտրանք է թողնում օգտագործողների համար: Վերջերս Facebook-ի համար նոր մրցակից է հայտնվել ի դեմս joindiaspora.com սոցիալական ցանցի, որը հնարավորություն է տալիս պահպանել տեղեկատվությունը սերվերի վրա:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---