Հայ գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը Բրազիլիայի շախմատի առաջնությունում վաստակեց 6,5 միավոր և բաժանեց 4-6-րդ տեղերը

Հայ գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը Բրազիլիայի շախմատի առաջնությունում վաստակեց 6,5 միավոր և բաժանեց 4-6-րդ տեղերը

PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը Ամերիկանա քաղաքում ավարտված Բրազիլիայի շախմատի առաջնությունում 11 հնարավորից վաստակեց 6,5 միավոր և բաժանեց 4-6-րդ տեղերը: 8,5 միավորով չեմպիոնի կոչումը նվաճեց գրոսմայստեր Ջովաննի Վեսկովին:

Ռուսաստանի ուսանողների առաջնությունում վերջին տուրից առաջ ՖԻԴԵ-ի վարպետ Պողոս Նահապետյանը 8 հնարավորից վաստակել է 5,5 միավոր և մի խումբ մասնակիցների հետ բաժանում է երրորդ տեղը: Նահապետյանը միայն կես միավորով է հետ մնում առաջատարներից` գրոսմայստեր Լիսիից և միջազգային վարպետ Դանինից: Միջազգային վարպետ Կարինա Համբարձումովան ունի 5 միավոր: Նա լավագույն ցուցանիշն ունի մասնակից բոլոր շախմատիստուհիների մեջ և հավակնում է չեմպիոնուհու կոչմանը, հաղորդում է armchess.am-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---