Դեկտեմբերի 9-ին Սերժ Սարգսյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական ընկերակցության միջպետական խորհրդի 29-րդ նիստին

Դեկտեմբերի 9-ին Սերժ Սարգսյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական ընկերակցության միջպետական խորհրդի 29-րդ նիստին

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցովՄոսկվայում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 9-ին մասնակցել է Եվրասիական տնտեսական ընկերակցության միջպետական խորհրդի 29-րդ նիստին: Նիստին մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահները, ինչպես նաև Եվրասիական տնտեսական ընկերակցությունում դիտորդի կարգավիճակ ունեցող պետությունների ղեկավարները: Հայաստանն այդ կազմակերպությունում 2003 թվականից ունի դիտորդի կարգավիճակ:

ՌԴ կատարած աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 10-ին կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին և ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---