Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ Գրողների միության անդամ Արտեմ Հարությունյանին և երկու սփյուռքահայ գրողների

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահԲակո Սահակյանը դեկտեմբերի 9-ին ընդունել էՀայաստանի Գրողների միության անդամ Արտեմ Հարությունյանին, սփյուռքահայ գրողներ Պետրոս Սուրյանին և Արամ Արքունին: Հանդիպման ընթացքումքննարկվելեն գրականության բնագավառումՀայաստան-Արցախ-Սփյուռք համագործակցությանն առնչվող հարցեր:

Երկրի ղեկավարն ընդգծելէ, որ գրականության բնագավառը համահայկական ինտեգրացիոն գործողությունների կարևորագույն ոլորտներից մեկն է, որը մեծապես նպաստում է մատաղ սերնդի հայեցի դաստիարակությանն ու հայկական ինքնության պահպանմանը:

Բակո Սահակյանընշել է, որ համահայկական գրական միասնական դաշտի զարգացման գործում կարևոր է պետության, ինչպես նաև հասարակական սեկտորի ջանքերի համադրումը:

Հանդիպմանը մասնակցում էինԱրցախի Հանրապետության կրթությանև գիտությաննախարար Վլադիկ Խաչատրյանը և Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---