Ջենգիզ Ջանդար. Կլիներ արդյո՞ք Ստամբուլը, եթե չլինեին հայերը

PanARMENIAN.Net - «Ստամբուլը Ստամբուլ դարձնելու գործում անգնահատելի է Անատոլիայի հայերի դերը և մենք պետք է հարգանքով խոնարհվենք նրանց առջև, սկսած Սինանից և վերջացրած Բալյաններով»,-գրում է հայտնի թուրք լրագրող Ջենգիզ Ջանդարը: Ըստ նրա, ճարտարապետության տեսակետից Ստամբուլի այսօրվա դիմագծի համար թուրքերը պարտական են հայ ճարտարապետներին: «Անկասկած, Ստամբուլն աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկն է: Աստծո շնորհած առանձնահատկություններից մեկը Ստամբուլի աշխարհագրական դիրքն է: Դա միակ քաղաքն է, որ հատվում է ծովով: Սակայն Ստամբուլին առանձնակի հմայք են հաղորդում նրա հիասքանչ ճարտարապետական կառույցները»,-գրում է նա իր «Կլիներ արդյո՞ք Ստամբուլը, եթե չլինեին հայերը» հոդվածում, որ հրապարակվել է թուրքական «Ռադիկալ» թերթում:

Ջանդարը այն թուրք մտավորականներից մեկն է, որ ստորագրվել էր 2008թ. «Հայեր, ներեք մեզ» ուղերձի տակ: Նա գրում է.« «Հարկավոր է, որ մենք բոլորս խորհենք, թե ինչպես ստացվեց, որ 1915 թվականը մեր երկիրը վերածեց անապատի: Մենք պետք է հասկանանք, թե որքան աղքատացրին մեր երկիրն այդ հալածանքները, կոտարծները, ջարդերը, ուզում եք դա «ցեղասպանություն» անվանեք, թե «կեղծ պատմություն», բայց այդ ամենն եղել է»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---