Սերժ Սարգսյան. Նստաշրջանում առաջնային էին ՀԱՊԿ-ին հակաճգնաժամային արձագանքման նոր, ավելի արդյունավետ մեխանիզմով օժտելու հարցերը

Սերժ Սարգսյան. Նստաշրջանում առաջնային էին ՀԱՊԿ-ին հակաճգնաժամային արձագանքման նոր, ավելի արդյունավետ մեխանիզմով օժտելու հարցերը

PanARMENIAN.Net - Միջնստաշրջանային ժամանակահատվածում ծանրակշիռ աշխատանք է կատարվել քաղաքական փոխգործակցության հետագա զարգացման ապահովման, ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության կատարելագործման, արդի մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդեցության ուղղությամբ, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ երկրների ղեկավարների նստաշրջանում:

«Այս ամենի հետ միասին, մեր երևանյան պայմանավորվածությունների համաձայն, ներկա նստաշրջանի ընթացքում առաջնային պլանում քննարկեցինք և դիտարկման ներկայացրեցինք հարցեր, որոնք ուղղված են ՀԱՊԿ-ը հակաճգնաժամային արձագանքման նոր, ավելի արդյունավետ մեխանիզմով օժտելուն»,-ասել է նախագահը:

«Այս կապակցությամբ, կցանկանայի նշել այնպիսի հիմնարար փաստաթղթերում կատարված փոփոխությունների կարևորությունը, ինչպիսիք են ՀԱՊԿ պայամանագիրն ու կանոնադրությունը: Առաջարկված փոփոխությունները ոչ միայն էականորեն ընդլայնում են այս կամ այն ճգնաժամային իրավիճակներին արձագանքմանն ուղղված Կազմակերպության գործիքակազմը, այլև կարգավորում են իր շրջանակները ևս ընդլայնած սպառնալիքների վերացմանն առնչվող միջոցառումների ձեռնարկման և մշակման հարցերը»,-ասել է Սերժ Սարգսյանը, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---