Վլադիմիր Դորոխին. Ռուսաստանը պատրաստ է ակտիվացնել իր միջնորդական ջանքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ

Վլադիմիր Դորոխին. Ռուսաստանը պատրաստ է ակտիվացնել իր միջնորդական ջանքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ

PanARMENIAN.Net - Ռուսաստանը պատրաստ է ակտիվացնել իր միջնորդական ջանքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: Այդ մասին հայտնել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը: «Ռուսաստանը քայլեր է ձեռնարկում հակամարտության արդար լուծման ուղղությամբ»,- նշել է նա` ընդգծելով, որ դա իր արտացոլումն է գտել Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովի շրջանակներում ստորագրված հայտարարության մեջ:

ՌԴ դիվանագետի խոսքով` հակամարտության լուծման ուղղությամբ հետագա համատեղ քայլերը քննարկվել են նաև Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովի ավարտից հետո կայացած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ, հաղորդում է 1news.az-ը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---