Դավիթ Նալբանդյանը դարձել է ծովակալ Բրոունի գավաթի մրցաշարի հաղթող

Դավիթ Նալբանդյանը դարձել է ծովակալ Բրոունի գավաթի մրցաշարի հաղթող

PanARMENIAN.Net - Դավիթ Նալբանդյանը դարձել է ծովակալ Բրոունի գավաթի մրցաշարի հաղթող: Եզրափակչում Նալբանդյանը երկու սեթում վստահ հաղթանակ է տարել Խուան Մոնակյի հանդեպ 6:0, 7:6 հաշվով:

Մինչ այդ Նալբանդյանը, որ այժմ զբաղեցնում է 27-րդ հորիզոնականը համաշխարհային վարկանիշային ցուցակում, կիսաեզրափակչի երկու սեթում հաղթեց իր հայրենակից Օրասիո Սեբալյոսին՝ 7:6, 6:1:

Իսկ դեկտեմբերի 16-19-ին նա կմասնակցի թենիսի ավանդական Copa Peugeot մրցաշարին, որտեղ նա երեք անգամ՝ 2003, 2007 և 2009 թթ. զբաղեցրել է առաջին տեղը:

Այս տարի արգենտինահայ թենիսիստի մրցակիցները կլինեն Գաել Մոմֆիսը (Ֆրանսիա), Մարկոս Բաղդադիսը (Կիպրոս), Մարատ Սաֆինը (ՌԴ), Ռիչարդ Գասկեն (Ֆրանսիա) և Խուան Մոնակոն (Արգենտինա):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---